««Էվոկա» բանկի բաժնետերերի խորհրդի նախագահի տեղակալ և «Հյուր սերվիս» ընկերության բաժնետեր Գեղամ Գևորգյանը Հայաստանի մայր բուհի՝ Երևանի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնակատարն է ու ռեկտորի ամենահավանական թեկնածուն:
Գևորգյանը խոշոր գիտնական է և ունի ակադեմիկոսի կոչում: Նա հենց այնպես օդի մեջ չի ստացել այդ կոչումը, այլ հայ գիտության մեջ ունեցած իր զգալի ավանդի դիմաց:
Պարզվում է՝ 2006 թ. նրա փեսա և մեծահարուստ Սենիկ Գևորգյանը համալսարանին է նվիրել 11 հատ «ԳԱԶ 31-10» մեքենա, և օրեր անց ՀԳԱԱ նախագահությունը հավուր պատշաճի գնահատել է գիտության մեջ կատարված այդ ներդրումը»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել