Կարող էին իրենք իրենց համար զառանցել, բայց՝ ասել ես, տակից դուրս արի, Նիկոլ ջան։ Բոլորս ենք գիտակցում, որ հանքարդյունաբերությունը որեւէ երկրի տնտեսության համար կարեւոր, եկամտաբեր, բայց՝ չարիք է, անհրաժեշտ չարիք, որից ոչ մեր երկիրը եւ ոչ էլ այլ երկրներ չեն կարողացել եւ չեն կարողանալու խուսափել:
Եվ ահա երկար 15 ամիս անց միջազգային փորձաքննությունը հաստատեց, որ հանքի շահագործման համար բնապահպանական ռիսկերը կառավարելի են, իսկ հանքի շահագործման կասեցումը տասնապատիկ վնաս է տալու պետությանն ու տնտեսությանը: Սրա տակից Նիկոլ վարչապետը չի կարողանալու դուրս գալ, որովհետեւ հայտնվել էիր իսկ լարած թակարդում։
Ինչ վերաբերում է այսպես կոչված կոռուպցիային, ապա իր ձեռքի տակն ունենալով ողջ ՀՔԾաՊՎԾական ապարատը, այդպես էլ տարիներ շարունակ նախկին իշխանությանը վերագրվող զանցանքի որևէ ապացույց չկարողացան գտնել։
Եվ ահա օրը եկավ եւ գոնե այսօր արդեն Նիկոլի համար եկել է այս հարցով պատասխան տալու ժամանակը։ Նա հայտնվել է երկու քարի արանքում՝երկուսն էլ ծանրակշիռ եւ անչափ կարեւոր, Նիկոլը պիտի պատասխան տա եւ հասարակությանը և այնպես անի, որ չվնասի պետությունը, պետության շահը: Եթե ընտրի իրեն հոգեհարազատ պոպուլիզմի ճանապարհը և տուրք տա բնապահպանական ճնշումներին՝ մեծագույն վնաս կհասցնի պետությանը:
Եթե ընտրի պետական շահերը՝ կկորցնի բազմաթիվ մարդկանց, հասարակության մի հատվածի աջակցությունը, ում տարիներ շարունակ սրսկել է ատելութամբ, ստով և նենգությամբ:
Բա հիմա ոնց չասեմ՝ արդար է, Նիկոլ, քեզ հասնում է, կամաց-կամաց զգում ես բումերանգի հարվածները, դեռ ինչե՜՜՜ր են լինելու։
Այս իրավիճակում, ակնհայտ դարձավ, որ հանրային ուշադրություն շեղելու համար, Նիկոլը, պատրաստ է նոր ձերբակալությունների, /դե, վերջին մեկ տարում նրա բանուգործի անունը հենց սա է՝բռնել, բռնել մինչեւ վերջ/, ընդհուպ՝ Սերժ Սարգսյանին: Իդեպ, ինչպես կասեր ռուսը՝ гулять так гулять,հուշե՞մ՝ Սերժ Սարգսյանին ձերբակալեք հենց Ամուլսարի կաշառքով, միանգամից два в одном կլինի:
Եթե երրորդ նախագահին այդ <կաշառքով> չնստացնեք, ուրեմն՝ ոտքի կանգնիր եւ տղամարդավարի հայտարարի՝ որ նման բան չի եղել և այդ չեղած կաշառքի եւ այլնի մասին խոսելիս դու ժողովրդին հերթական անգամ խաբել ես:
Բայց դե, ասես՝ չասես, հասարակությունը արդեն քո ներկայացումներից, մասկի-շոուներից հոգնել է, տվածդ կտերը վաղուց չի ուտում, մյուս կողմից, ասեմ, որ այդ քայլդ կբերի լրջագույն քաղաքական տեղաշարժերի և հետևանքների, հետո չասես, քեզ չեմ զգուշացրել։Իսկ վերջում, հատուկ շեշտում եմ՝ մենք նստելուց չենք վախենում և պատրաստ ենք այդ քայլին, որովհետեւ դա կլինի հանուն մեր ժողովրդի, որի աչքերը վերջնականապես կբացվեն եւ կտեսնի, թե՝ ով-ով է․․․Նկատի ունեցիր՝ մեր նստելը ավելի հզոր կլինի, քան քո երբեմնի քայլելը․․Դե, Նիկոլ ջան՝ առաջ․․․․․
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/yesayan.mag/posts/908871459469431
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել