Ներկայացնում ենք 9 բան, որոնցում եթե տղամարդը հարգանք չի ցուցաբերում, նա ձեզ արժանի չէ:
1. Ժամադրության ժամանակ
Տղամարդը չպետք է ժամադրության ժամանակ հեռախոսը փորփրի:
2. Ինտիմ մտերմության ժամանակ
Երբ ձեզ ինչ-որ բան դուր չի գալիս, իսկ նա շարունակում է դա անել, դա հարգանքի բացակայություն է:
3. Վեճի ժամանակ
Վիրավորանքը միշտ մեկ քայլ է դեպի բաժանություն ճանապարհին: Ինչ էլ լինի՝ ո՛չ կինը, ո՛չ տղամարդը չպետք է իրենց թույլ տան վիրավորել իրար:
4. Խոսակցության ժամանակ
Մենք պետք է իրար հարգենք խոսակցության ժամանակ՝ լսենք, երբ խոսում է զուգընկերը, լսենք՝ նա ինչ է ասում: Չընդհատել, նրա ասածները սխալ չհասկանալ:
5. Երբ նա ընկերների հետ է
Ինչ է լինի ձեր միջև, դուք և նա չպետք է բողոքեք ընկերներին և ընկերուհիներին: Այդ դեպքում երրորդ անձի եք թույլ տալիս մտնել ձեր հարաբերություններ:
6. Համացանցով զբաղվելիս
Իր կնոջը հարգող տղամարդը ծանոթություններ չի փնտրի համացանցում:
7. Ձեր ծնողների հանդեպ
Զուգընկերոջ ծնողների հանդեպ հարգանքը նույնքան կարևոր է, որքան նրա հանդեպ հարգանքը:
8. Սթրեսային պահերին
Պոռթկումները ոչ միշտ է հաջողվում զսպել: Եթե մտերիմիդ ես վիրավորում, պետք է կարողանալ ներողություն խնդրել:
9. Ընկերների հետ հանդիպումներում
Տղամարդը, ով իր վերաբերմունքը ձեր հանդեպ փոխում է, երբ կողքին իր ընկերներն են, ձեզ չի հարգում:
Այդ բոլոր կետերը վերաբերում են նաև կանանց: Հարգեք ձեր տղամարդկանց: