Մեզնից յուրաքանչյուրն էլ արժանի է երջանիկ լինելու, սակայն մենք մեր մեջ զարգացրել ենք այնպիսի սովորություններ, որոնք խանգարում են մեզ հասնել մեր երջանկությանը: Ահա դրանցից մի քանիսը: 
Հիշեք՝ դուք կարող եք հաղթահարել այդ բոլոր սովորությունները:
Ձեր անձի հանդեպ շատ քննադատական լինելը. օր.՝ «Ես գեղեցիկ չեմ:», «Ամեն ինչ վատ է:», «Ես անբախտ եմ:»

Այլ մարդկանց անդադար քնադատելը. օր.՝ «Նրա զգեստը շատ վատն է:», «Իսկ այն մեկը կոկորդիլոսի է նման:»

Չխնայելը

Կախվածությունը. օր.՝ «Այս մի կտոր տորթն էլ ուտեմ և վերջ:»

Զղջալ այն ամենի համար, ինչը կարող էիք անել. օր.՝ «Եթե ես երաժշտական դպրոց հաճախեի, հիմա պրոֆեսիոնալ կիթառահար կլինեի:»

Ապագայի մասին անհանգստանալը

Ամեն ինչից վախենալը

Վայելքները միշտ հետաձգելը. Օր.՝ «Այս զգեստը շատ գեղեցիկ և փայլուն է: Մի ուրիշ անգամ կհագնեմ:»

Ուրիշի մեջքի հետևում բամբասելը

Հիշաչար լինելը

Նորմալ չսնվելը

Մանրուքներից մեծ պատմություն ստեղծել

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել