Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետը վստահեցրել է, որ դեռ քննարկումներ չեն եղել հասարակական տրանսպորտի թանկացման վերաբերյալ, և դեռ ոչինչ չի կարող ասել այդ կապակցությամբ:
Հավանաբար քաղաքապետարանում վախեցան բողոքի այն ալիքից, որը բարձրացավ առնվազն Ֆեյսբուքում, երբ փորձեցին լեզվի ծայրով ակնարկել, որ գազի թանկացման պատճառով հասարակական տրանսպորտն էլ պետք է թանկանա: Զարմանալի չէ, առավել ևս եթե հաշվի առնենք, որ քաղաքապետարանն ու հատկապես քաղաքապետը խիստ խոցելի վիճակում կհայտնվեն, հատկապես տրանսպորտի հարցով, քանի որ մեր Տարոն Ամենափրկիչն ու Ավելիլավիչը ինքն է հանդիսանում հասարակական տրանսպորտի գծատեր, ու նրա հայտարարագրած եկամուտից երևում է, որ նա, մեղմ ասած, վնասով չի աշխատում, ուստի բնական է, որ այս հանգամանքը ևս կհիշեցնեն նրան տարբեր մակարդակներում, եթե հանկարծ տրանսպորտը թանկացնեն: Դրա համար էլ մինչև վերջին պահ կձգեն այս թանկացումը ու հնարավորինս կխուսափեն որևե տեսակի մեկնաբանություններից:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=141867856007862&id=100005539451765¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել