Մի քանի ռազմական բուհերի շրջանավարտների այս տարվա քանակը համեմատական կարգով բավականին ցածր է, իսկ ընդունվածների քանակն էլ՝ ավելի ցածր, որի մասին ինֆորմացիան հուլիսի 14-ից հանեցին բոլորին հասանելի կարգավիճակից: Վերջին շրջանում սպայական կազմի նկատմամբ հատուկ ուշադրությունը, ինչպես նաև քարոզի հասնող լուսաբանումն ինձ ստիպում են ենթադրել, որ ունեն պակաս ու այդ պակասը փորձում են լրացնել ոչ թե ռազմական բուհ ավարտածներով, այլ զորացրման սպասող ժամկետայիններով:
Վերջին մեկ ամսում սպաների համար մեկնարկվել է բնակարանաշինության նոր ծրագիր, սպաների համար սոցիալական նոր փաթեթ է ներդրվել, սպաների հետ անմիջական կապ չունեցող հարազատները նույնպես սկսել են օգտվել որոշակի արտոնություններից:
Այս ամենը նաև շատ ակտիվ լուսաբանվում է, ավելի շուտ՝ քարոզվում: Առանձին սպաներից հարցազրույցներ են վերցնում, ու բոլորն էլ՝ նույնաբովանակ: Թե սպայական կյանքը շատ լավ է, պետությունը, բացի աշխատավարձ տալուց, տուն է տալիս, առողջությունն է հոգում, արտերկիր է ուղարկում բուժման համար, ընտանիքի անդամները օգտվում են բոլոր արտոնություններից, սպաների երեխաները հատուկ էլիտար դպրոցներ են հաճախում և այլն:
Կարծում եմ, որ վերջին շրջանի այդ բանակումները և ռազմական ճամբարները ևս նպատակաուղղված են սպայական կազմի համար ռեզերվ ապահովելուն: