Բավականին զարմացած մնացի` կարդալով Գուրգեն Արսենյանի հարցազրույցը, որովհետև կարելի է ասել, որ այն փաստում է ԲՀԿ-ում առկա պառակտման ու լարվածության մասին:
«ԲՀԿ-ի` կոալիցիա լինել-չլինելը ձև ա ընդամենը: Ամբողջ հարցը հետևյալն է. եթե կոալիցիա կազմեր, ապա ինչի՞ համար, ի՞նչ նպատակով, նպատակները հռչակեք, որովհետև եթե դրա հռչակումը լիներ, բացառված չէ, որ էդ դեպքում ԲՀԿ-ի` կոալիցիա ներկայացված լինելը կարող էր փոխել որոշակի թիրախներ: Չեմ ասում` 100 տոկոս, բայց շանս էր, որ չօգտագործվեց: Հիմա նպատակներն ակնհայտ են, որի հետ ես, այդ թվում ԲՀԿ-ի մեծամասնությունը, համաձայն չենք»: Հարցին` որո՞նք են նպատակները, Գուրգեն Արսենյանը պատասխանել է. «Դրանք այն արձանագրված նպատակներն են, որոնց հետևանքի մասին եմ խոսում, որ ասում եմ`ամեն օր հեռանում են մարդիկ Հայաստանից: Այսինքն` նրանք, որ այս պահին ֆիքսված են, պետություն, պետական բյուջե, միջպետական պայմանավորվածություններ, - ասել է Արսենյանը և շարունակել. -Տիգրան Սարգսյան գործչի ներկայությունը կամ բացակայությունը ոչ թե նպատակ էր, այլ այն լույսը, որից հետո կարելի էր խոսակցություն սկսել: Կլիներ ավելի անլուրջ, եթե նպատակ լիներ, դա լույս էր, որ կարելի էր խոսելու հնարավորություն ստեղծել»:
Անդրադառնալով իր՝ ԲՀԿ-ից հեռանալու մասին խոսակցություններին` Արսենյանն ասել է. «Քանի որ քաղաքական ֆորմուլա ունենք, դրա շրջանակում շարունակում ենք մեր գործունեությունը, երբ դրա մեջ պարամետրը կփոխվի, նորից մեկ անգամ էլ կխոսենք մեր հնարավոր համագործակցության կամ ճանապարհի մասին, հիմա չկան նախապայմաններ, պատճառներ, որ նման խոսակցություններ լինեն:
Ի սկզբանե, երբ որ մեր քաղաքական համագործակցության հարցն էր քննարկվում, կային հարցեր, որ ես այլ քաղաքական թիմ եմ, ավելի կոշտ դիրքորոշում ունեմ ի սկզբանե: Լինելով ԲՀԿ քաղաքական թիմի անդամ`շարունակում եմ մնալ այդ գաղափարների կրողը` որպես ՄԱԿ ղեկավար…»:
Մի խոսքով, գոնե ինձ համար ակնհայտ է, որ ԲՀԿ-ն կանգնած է եթե ոչ փլուզման, ապա որոշակի բեկորների անջատման եզրին, ինչը ակնհայտորեն երևում է հատկապես Արսենյանի խոսքից: Այլ կերպ չէր էլ կարող լինել, եթե քաղաքական ուժը միավորված է ոչ թե ինչ-որ կուռ գաղափարի ու հստատ նախանշված հայեցակարգի, այլ մեկ անհատի հեղինակության ու ռեսուրսների և նրա քմահաճույքների շուրջ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=140640196130628&id=100005539451765¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել