Ցավով պետք է նշեմ, որ սկսում են իրականանալ իմ կանխատեսումները, ինչի կապակցությամբ հայտարարում եմ #ասողին_լսող_է_պետք շարքի բացման մասին...
Երբ հայտարարվեց սանիտարական ավիացիայի ստեղծման մասին, ես հայտնեցի իմ կարծիքը, որ`
1. մեր երկրի առողջապահությունը դեռ շատ բացեր ունի, և սանիտարական ավիացիայի ներդրման վրա ծախսվող գումարները պետք է այլ ուղղությամբ ծախսել,
2. պետք է հասկանալ՝ արդյո՞ք ձեռք բերված ուղղաթիռն ունի բավարար տեխնիկական հնարավորություններ բուժառուին անվնաս A կետից B կետ տեղափոխելու համար,
3. ՀՀ ԱՆ կողմից «ներդրվող» սանավիացիայի ծրագիրը պարունակում է կոռուպցիոն ռիսկեր...
Հայտարարությանս հետամուտ լինելով՝ սկսել եմ ուսումնասիրել թեման և հերթով բացելու եմ խաղաքարտերը։
Փաստ N1. Եկեք հասկանանք, թե ինչպես են օդում ցուցաբերելու բուժօգնություն, եթե ուղղաթիռում շարժվելու տեղ անգամ չկա (տե՛ս նկարը): Ըստ ուղղաթիռի բնութագրական նկարի՝ բուժառուի մարմնի մի հատվածը գտնվում է օդաչուի կողքը և ֆիզիկապես դժվարամատչելի է դարձնում նրան մոտենալու և օգնություն ցուցաբերելու գործընթացը: