Տենաս` մենք ե՞րբ ենք հասկանալու, որ էդ սերիալները կարան մենակ վնասեն: Չեմ հասկանում, նորմա՞լ եք համարում էն, որ 6 տարեկան երեխեն գիտի սերիալների բոլոր հերոսներին ու կարա մեծերի հետ հավասար քննարկի էդ օրվա սերիան: Էդ հլը մի կողմ: Սերիալներում ներկայացվում ա ոչ թե հայ, այլ բրազիլական իրականությունը: Նենց տպավորություն ա, ոնց որ բոլոր ՀԱՅ մայրերը կազինոներում ֆռֆռում են, հարուստ պապաները պետք ա անպայման ինչ-որ առեղծվածային գործարքների մեջ լինեն, հարուստի տղեքը պետք ա սիրահարվեն մի հատ գյուղացի աղջկա ու փոխվեն, նույնիսկ եթե շատ հարուստ չեն, մեկ ա, իրանք աղախին ունեն... Մարդու խնդալ ա գալիս: Էդ սերիալների հեղինակներն էլ թե՝ «Մենք ցանկանում ենք պախարակել հասարակության մեջ գոյություն ունեցող բացասական երևույթները»: Ես կասեի՝ ոչ թե պախարակում, այլ ավելի եք տարածում.. Ժողովուրդը մեղք ա :/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: