Վերջերս աշխարհին հայտնի դարձավ, որ Հայաստանի «ռազմավարական դաշնակից» Ռուսաստանը Ադրբեջանին վաճառել է և մոտ ապագայում դեռ կվաճառի հսկայական քանակությամբ ռազմական զենք և զինամթերք` մոտ 3 մլրդ. դոլար ընդհանուր արժողությամբ: Ընդ որում այդ զինամթերքը ամենաժամանակակիցներից է, հիմնականում հարձակվողական տիպի և մասսայական ոչնչացման համար նախատեսված:
Հիմա ի՞նչ է ստացվում: ՀԱՊԿ անդամ (հիմնադիր) և մեր «ռազմավարական դաշնակից» (ուզում եմ շեշտել այդ որակումը) երկիրը զենք է վաճառում մեր թշնամուն, ով օրնիբուն զբաղված է հայատյացության տարածմամբ ու ռազմատենչ հռետորաբանությամբ: Իսկ ո՞ւր մնացին դաշնակցային կապերը, ո՞ւր մնացին բարեկամությունն ու ՀԱՊԿ - ում միմյանց հանդեպ ստանձնած պարտավորությունները: Ի՞նչն է հիմա մեզ խանգարում թքել այդ իմպերիալիստական նկրտումներով երկրի ու նրա իշխանության վրա և դուրս գալ այդ կառույցից ու թեքվել և շատ լուրջ դեպի ՆԱՏՕ: Էդ դեպքում որտե՞ղ պետք է լինի մեր անվտանգության երաշխիքը: Ինչո՞ւ միանգամից չբացառել Եվրասիական և Մաքսային միությունները և անմիջապես ասոցացման համաձայնագիր չկնքել ԵՄ - ի հետ:
P.S. Ես 25 տարեկան ՀՀ սովորական քաղաքացի եմ և շատերի պես հասկանում եմ պահի լրջությունն ու հնարավոր հետևանքները: Իսկ այս ամենը մեր բարձրադիր իշխանություններն ու ռազմական վերնախավը չե՞ն հասկանում ու չե՞ն գիտակցում: Վստահ եմ, որ գերազանց և 1000 անգամ ավելի լավ, քան ես: Այսպիսով հարց է առաջանում, իսկ ինչո՞ւ այդպես չեն վարվում: Պատասխանն ակնհայտ է. քանի որ վերը թվարկածս անձինք ոչ այլ ինչ են, քան Ռուսաստանի դրածոներ, որոնք թքած ունեն ամեն տեսակ սրբությունների վրա (այդ թվում սեփական) և միշտ կպարեն ռուսական սրինգի տակ, ինչպես որ այնտեղ կցանկանան... Մի՞թե ականատես կլինեմ կյանքիս ընթացքում Հայաստանի այնպիսի ղեկավարի, ով իր անձը կծառայեցնի իր երկրին ու ժողովրդին, ով կառաջնորդվի բացառապես հայկական շահով, ով կգիտակցի իր ազգի հազարավոր տարիների պատմությունը, մշակույթը և երկրագնդի քաղաքակրթության ձևավորմանը նպաստելու հանգամանքը ու կհասկանա, որ Հայաստանը ասքան խղճուկ, կիսաքանդ, սոված ու անդեպ երկիր իրավունք չունի լինել:
Յաաաաաաաաաաաախք ....
#Russia #motherfucker
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=494871237249355&set=a.161610413908774.39666.100001794488089&type=1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել