... Եթե լիներ ոչ աշխատանքային, ապա մինչև ապրիլի 24-ը մնում էր ընդամենը մեկ օր, որը, բանականության կանոններով, ևս կլիներ ոչ աշխատանքային և կտեղափոխվեր մոտակա շաբաթ օրը` ապրիլի 27-ին...
Իսկ ապրիլի 27-ը «նորեկները» հռչակել են Քաղաքացու օր, որը ես ՉԵՄ ՀԱՄԱՐՈՒՄ իմ տոնը և տոնելու որևէ ցանկություն չունեմ, բայց սրանք արդեն «միջոցառումների շարք» են կազմակերպում ու 124 մլն դրամ են նախատեսել ծախսել, որ հա՛մ փող ուտեն, համ էլ տժժան (վխտող կոռուպցիայի առկայությունը թույլ է տալիս այսպես արտահայտվել)...
Ու որպեսզի իրենց մատից (և ոչ միայն) ծծած տոնը նշեն առանց շաբաթ օրն աշխատանքային դարձնելու, մեր «հարգելի» իշխանությունը ՀԵՐԹԱԿԱՆ անգամ ԹՔԵՑ եկեղեցու կողմից սահմանված օրվա՝ հանգուցյալների հիշատակին նվիրված օրվա վրա...
Անձամբ ես չեմ աշխատելու երկուշաբթի և կոչ կանեմ՝ դուք ևս մնաք հավատարիմ եկեղեցական արարողակարգին, այլ ոչ թե նորաստեղծ օյինբազություններին...