ԵՄ-ն ԵՄ-Չինաստան երկխոսության համար իրավաքաղաքական հիմքեր է ձևավորում «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» չինական նախաձեռնության շրջանակում։ Ապրիլի 2-ին կայացավ Եվրոպական խորհրդարանին առընթեր «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության քաղաքական կապերի հարցերով օրերս ձևավորված հանձնաժողովի անդրանիկ նիստը: Հանձնաժողովում ընդգրկվել են Մալթայի, Մեծ Բրիտանիայի, Հոլանդիայի, Ֆրանսիայի, Չեխիայի, Ավստրիայի և ԵՄ այլ երկրների խորհրդարանականներից կազմված 15 պատգամավորներ։
ՀԳ. Վատ չէր լինի, եթե հայկական կողմը փորձեր ակտիվանալ այդ հարթակում՝ օգտագործելով իր քաղաքական-դիվանագիտական կապերը ԵՄ հետ։ Վստահ եմ, որ Վրաստանն ու Ադրբեջանը շուտով հանդես կգան հստակ առաջարկներով։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել