Համաշխարհային մակարդակով` նախարարի տեղակալի ձերբակալությունը հանդիսանում է քաղաքական որոշում և նման գործերը միշտ քննարկվում են վերադասի հետ (մասնավորապես մեր երկրում), քանի որ նման ձերբակալությունները հանդիսանում են հարված իշխող թիմի «բարի համբավին»...
Տվյալ հարցը կարող է ունենալ 2 ծագումնաբանական մոտեցում` 2 վարկած...
ՎԱՐԿԱԾ 1. առողջապահության նախարարը իր թիմակցին փուռն է տալիս, քանի որ նա շատ գործերում է խառնված (ֆինանսական գծով տեղակալն էր) և արդեն իր «փայն» է ուզում... օրինակ շատերը տեղյակ չեն, բայց ձերբակալված տեղակալի հայրիկի ստոմատոլոգիական կլինիկան ստացել է բավականին շատ միլլիոն պետպատվեր: Քանի որ «փայ» ուզելու գործընթացը կրում էր շարունակական բնույթ, նախարարի բազմոցը զբաղեցնող մարդու համար ավելի հեշտ կարող է լինել «բռնել տալ» քան «փայ տալ» և դրա համար այս ամենը կատարվեց, երբ նա երկրում չէր... հնարավոր տարբերակ է, հաշվի առնելով, որ մեր օրգանի նախարարը «բռնել տալու» հետ մեծ սեր ունի և գրեթե մոռացել է, որ ԱՌՈՂՋԱՊՀՈՒԹՅԱՆ նախարարն է, այլ ոչ թե ԱԱԾ պետը կամ ՀՔԾ պետը...
ՎԱՐԿԱԾ 2. սա հստակ message էր առողջապահության նախարարի բազմոցը զբաղեցնող անձին, որ ՀԱՆԳԻՍՏ ՆՍՏԻ ՏԵՂԴ, որովհետև վերջերս իր չհիմնավորված գործունեությամբ, նա ձեռնամուխ է եղել առողջապահության բյուջեի մսխման գործընթացին և իր «նորարարական» նախագծերով ստեղծում է վտանգներ երկրի տնտեսության համար (որը ծայրահեղ վատ վիճակում է): Ու դա քիչ է, մի բան էլ կառավարության նիստի ընթացքում հակաճառում է մեր երկրի թիվ 1 հակաճառողին, ով նունիսկ ինքն իրեն է պարբերաբար հակաճառում... Սա չի ներվում...
Այս հարցին կա 2 հանգուցալուծում, որոնց մասին կգրեմ ավելի ուշ
Մի խոսքով մեր երկրում փոխվել են միայն դերակատարները... ու բեմում հայտնվել են վատ դերասաններ...