Դժվար չէ նկատել, որ վերջին մի քանի տասնամյակների կտրվածքով մի շարք հակամարտություններ ունեցել են կարգավորման ելքեր, երբ դրանք չեն ունեցել միջազգային, տարածաշրջանային հիմնական խաղացողներով ներգրավված, հետևաբար և տարբեր շահերի ներկայացվածությամբ բանակցային ձևաչափեր, կամ ինչ-որ փուլում ունեցել են, սակայն կարգավորման ելք ստացել են, երբ դուրս են եկել այդ ձևաչափերից. Ասել է թե, մեկից ավել և հակադիր անվտանգային տիրույթներում հակամարտությունների կարգավորումը, որպես կանոն, ձգձգվում է, բանակցությունները ընթանում են 'բանակցություններ բանակցությունների պահպանման համար' հայտնի տրամաբանությամբ և թերևս ոչ ավելին. Վերցնենք Կոսովոյի օրինակը, որն ունեցավ կարգավորման ելք, քանի որ գտնվում էր մեկ անվտանգային տիրույթում. Վրաց-աբխազական հակամարտության կարգավորման ելքը նույնպես որոշվեց, քանի որ ըստ էության գտնվում էր հետխորհրդային անվտանգային տիրույթում. Նույնը կարելի է ասել Թրամփի կողմից Գոլանի բարձունքների նկատմամբ Իսրայելի սուվերենության ճանաչման որոշման դեպքում. Գոլանի բարձունքների հարցում չկար համատեղ ու հակադիր շահերից բաղկացած բանակցային որևէ ձևաչափ, թերևս չկար նաև անվտանգային տիրույթ, այլ հարցը կարգավորման ելք ունեցավ երկկողմ ձևաչափով.
Վերջում հավելեմ, որ նշյալ հակամարտությունները, որպես կանոն, ունեցել են կարգավորման ելքեր ֆորս-մաժորային իրավիճակներում, ընթացել են ռազմական կամ ուժային հիմքով.
P.S. Միգուցե արցախյան հիմնախնդիրը չի ունենում կարգավորման ելք հենց այդ նույն տրամաբանությունից ելնելով..