Տարօրինակ զուգադիպություն։ Ուրեմն՝ 2018 թվականի սկզբին ՄԻԲՍ ՍՊԸ տնօրենը ստատուսներ էր գրում և ելույթ էր ունենում, որ իրենց ախտորոշիչ կլինիկան պետպատվեր չի ստացել, հետո լռեց։ Հետո կամաց-կամաց սկսեց ելույթներ ունենալ` պաշտպանելով «Գարդասիլ» պատվաստանյութը, որը շատ խիստ քննադատության էր արժանանում բնակչության և բժիշկների կողմից։
Բայց պետպատվեր դեռ չէին տվել, և սկսվեց «փոքրիկ դագաղների» էպոպեան, երբ մարդկանց հուզական ֆոնի վրա ազդելով, ԱԺ քննարկմանը կոլեգաների հետ վիճելով և անկապ թվեր (որոնք միայն ինքն էր տեսնում իր ipad-ում) ներկայացնելով նա ձեռք բերեց բաղձալի պետպատվերը։
Նկարում հստակ պատկերված է, որ 0-ների ցանկում (այդպես էր նախատեսված բյուջեով) մեկ էլ հանկարծ ու հայտնվում է 22 մլն 722 հազար դրամը...
Շնորհակալություն ուշադրության համար։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=10214235047817962&set=a.1404728166062&type=3&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել