Ըստ պաշտոնական հարցումների պաշտոնական պատասխանի`

ՀՀ առողջապահության նախարարությունը չի հանդիսանում ուղղաթիռի ձեռքբերման պայմանագրի կողմ:
ՀՀ առողջապահության նախարարությունը չի վարձակալում ուղղաթիռ:

Փաստորեն, եթե առողջապհության նախարարությունը ոչ մի աղերս չունի ուղղաթիռներ ձեռք բերելու և/կամ վարձակալելու հետ, ապա սանավիացիայի ստեղծման և զարգացման գործընթացի մասին հայտարարությունը հանդիսանում է ՊՈՊՈՒԼԻՍՏԱԿԱՆ և չի համապատասխանում իրականությանը (եթե նույնիսկ ինչ-որ կառույց զբաղվում է այդ հարցով, ապա դա առողջապահության նախարարությունը չէ):

Ուղղաթիռով հիվանդ/նախարար տեղափոխելը դեռ չի նշանակում, որ մենք ունենք կամ մոտ ժամանակներում ունենալու ենք սանիտարական ավիացիա` հիմնադրված առողջապահության նախարարության կողմից:

Ցավում եմ, որ մնացած որոշումներն էլ կիսելու են այս հայտարարության ճակատագիրը...

ՀԳ. Հարցման արդյունքները վերցրել եմ իմ կոլեգա Մարինա Խաչատրյանի էջից:

#իմ_ՊՈՊՈՒԼԻստ_նախարար

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել