Կառավարելի՞ է արդյոք Նիկոլ Փաշինյանը: Նրա հրապարակային ելույթներից ու հոդվածներից կարելի է սկզբունքային ու ոչ մի բանից չվախեցող գործչի տպավորություն ստանալ. խոսքը գրագետ է, հատու և շիտակ: Միշտ է այդպես եղել: Բայց արդյո՞ք նման խոսքի ներքո նույնքան ամուր անհատ է կանգնած: Թերևս: Պետք է որ այդպես լինի: Փորձելու մեկ ճանապարհ կա: Բացում ես երկու հատ հիմար կայք, մի 7-8 հազար ընթերցող լինի հերիք ա, ու մի 15 օր վրա-վրա քլնգում Նիկոլին, թե նա անկախ չի և ծախվել ա, ասենք, Լևոն Տեր-Պետրոսյանին ու ամեն ինչ իրականում անում ա նրա համար: Եթե 15 օր անց «ես էդ տղեն չեմ» խորագրի ներքո «Հայկական ժամանակը» ինչ-որ ապուշ թեմայով անկապ չանցնի Լևոնի վրով, ուրեմն Նիկոլն իրոք ամուր նյարդեր ունի ու կարող է իսկական առաջնորդ դառնալ: Հակառակ դեպքում նոր առաջնորդի թեկնածու պետք կլինի փնտրել:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=136498546544793&id=100005539451765
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել