Այսօր հաջողությունը Հայաստանի հավաքականի կողմը չէր, իսկ մենք սպասում էինք միայն հաղթանակ: Այդ մասին ֆուտբոլի աշխարհի 2014թ. առաջնության ընտրական փուլի՝ Հայաստան – Մալթա (0:1) խաղից հետո հայտնեց մալթացիների գլխավոր մարզիչ Պյետրո Գեդինը:
«Մենք շատ լավ խաղացինք: Մրցակիցը նույնպես լավ էր խաղում: Մեր ընտրած մարտավարությունն արդարացրեց: 4-2-3-1 տակտիկական սխեման էր մեր մարտավարությունը: Այն շատ ճկուն էր ու արդարացված: Սա իմ առաջին լուրջ հաղթանակն էր Մալթայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում: Մալթայի հավաքականի նախորդ հաղթանակը եղել էր 2006-ին, երբ հաղթել էինք Հունգարիային: Այսօրվա խաղից սպասում էինք միայն հաղթանակ:
Այսօր հաջողությունը Հայաստանի հավաքականի կողմը չէր: Մենք կարողացանք դիմադրել՝ տանելով հաղթանակ: Հայաստանի հավաքականի կազմում կառանձնացնեի Հենրիխ Մխիթարյանին»,- նշեց Գեդինը:
Նյութի աղբյուրը