«Հրապարակի» տվյալներով՝ Սերժ Սարգսյանը գիտի, թե ում է նշանակելու ու որոշումը, ըստ ամենայնի, կհրապարակի այսօր տեղի ունենալիք ԳՄ նիստի ժամանակ:
Թերթը գրում է, որ արդեն հայտնի են նաև հիմնական թեկնածուները.
1. Հիմնական հավակնորդը տեղացի, Սերժ Սարգսյանի զարմիկ, զինվորական Վարդան Ավետիսյանն է, որի շանսերն ամենաբարձրն են գնահատվում` Սյունիքին ուժեղ բռունցք է պետք, վենդետայի ցավով բռնկված Գորիսին՝ էլ ավելի, որպեսզի դեպքերն անցանկալի շարունակություն չունենան:
2. Որպես հավանական թեկնածու դիտարկվում է նաև կապի եւ տրանսպորտի փոխնախարար Հրանտ Բեգլարյանը. գորիսա-սիսիանյան ծագմամբ, 2004-ի կողմերը նա գրեթե նշանակվել էր Սյունիքի մարզպետ, Քոչարյանը կանչել էր՝ ասել, որ գնում ես մարզպետ, սակայն վերջին պահին Սուրիկ Խաչատրյանը կարողացել էր «ատբիտ» անել:
3. «Հայոց արծիվ» Խաչիկ Ասրյանը:
4. Սպորտի փոխնախարար Արսեն Քարամյանը (վերջինս նույնպես կապանցի է):
5. Վահե Հակոբյանը՝ պղնձամոլիբդենայինի տնօրենի որդին, որն ասել է` ես արյան վրա պաշտոնի գնացող չեմ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=136263566568291&id=100005539451765
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել