Ուկրաինան և Իսրայելը նախատեսում են առաջիկայում ստորագրել ազատ առևտրի մասին համաձայնագիր, ինչը հնարավորություն կտա առաջիկա կես տասնամյակում երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը հասցնելու $2 մլրդի: 2017թ. երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը կազմել է գրեթե $1 մլրդ:
Մի քանի հետաքրքական տեղեկություններ ևս․ 2018թ. Ուկրաինայում զբոսաշրջության աճի ցուցանիշով Իսրայելն արդեն երկրորդ հորիզոնականն է զբաղեցնում, ամսական կտրվածքով հետխորհրդային երկիր է այցելում միջինը 40.000 իսրայելցի զբոսաշրջիկ: Իսրայելական ՏՏ ընկերություններում աշխատում են շուրջ 15.000 ուկրաինացի ծրագրավորողներ, ինչը բավական տպավորիչ թիվ պետք է համարել:
Նշեմ նաև, որ երկկողմ տնտեսական գործակցության հաջողությունները անմասն չեն քաղաքական բաղադրիչից. վերջին շրջանում ՄԱԿ-ում և այլ միջազգային ատյաններում Ուկրաինան աջակցում է Իսրայելին: