Շուշիի ազատագրման գործում ամենաակտիվը, ամենախիզախն ու համարձակը Վարդան Ստեփանյանի` Դուշմանի ջոկատն էր, որը առաջիններից մեկը մտավ Շուշի:
Դուշման Վարդանը մարտի նախաձեռնողն էր: Նրա ջոկատը կռվեց ամենադժվարին և պատասխանատու ուղղություններում, ժամանակին կատարեց մարտական հանձնարարությունները ու նպաստեց Շուշիի ազատագրման հաղթանակին:
Դուշմանը Արցախի ազատագրման պայքարի ամենադժվարին ժամանակներից, ի սկզբանե, մինչև մահը` 1992 թվականը, նրա քաջարի զինվորն էր: Աֆղանստանում մարտնչած օրերի մեծ փորձն ու հմտությունը շատ օգնեցին դժվարին և պատասխանատու գործողությունների հաջող իրականացմանը` Լեսնոյի, Կրկժանի, Մալիբեյլիի, Խոջալուի, Զառիսլուի, Բերդաձորի, Լաչինի և այլ բնակավայրերի ազատագրմանը:
Նրա մարտական գործողությունները, պահվածքը մարտի դաշտում ոգեշնչում էին ըմլերներին: Այդ ամենի մասին քիչ բան գիտի մեր ժողովուրդը: Իրադարձությունների 95 տոկոսը անհայտ է, միայն 5 տոկոսն է հայտնի:
Դուշման Վարդանի մարտական ընկերներից շատերը այսօրվա կյանքով պարտական են ԴՈՒՇՄԱՆԻՆ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=508055602581272&set=a.173572512696251.50303.100001305114974&type=1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել