Հիշո՞ւմ եք, թե որքան էիք սիրում եղևնու խաղալիքները, որքան հետաքրքիր էին նրանք։ Մենք մեծացել ենք և հասունացել, ժամանակը փոխել է մեզ։
Ընտրեք եղևնու այն խաղալիքը, որն ամենից շատ եք հավանում և կարդացեք, թե ինչ է նշանակում ձեր ընտրությունը։
1. Եղևնի
Դուք այլ կերպ եք ընկալում տոները։ Ձեզ ամենից շատ մտահոգում է ձեր հյուրերի հարմարավետությունը, քան ձեր հաճելի ժամանակը։ Դուք քիչ ժամանակ եք հատկացնում ձեր անձնական տարածքին և ուրախանալու ու տոնելու քիչ առիթներ եք փնտրում։
2. Ձմեռ պապ
Դուք հրաշքներին այլևս չեք հավատում։ Դուք գիտեք, որ անվճար պանիրը լինում է միայն ծուղակի մեջ։ Ինքներդ եք հասնում ցանկալիին և չեք սպասում, որ ձեր երազանքներն օդից իրականանան։
3. Մեքենա
Դուք քիչ եք վազում և հաճախ չեք հասցնում անել այն ամենը, ինչ պլանավորել էիք։ Դուք շատ գործեր ունեք և ցանկանում եք ճիշտ ժամանակին կատարել դրանք։ Նյարդայնանում եք, երբ չեք հասցնում ավարտին հասցնել պլանավորածը։
4. Տնակ
Դուք հոգ եք տանում ձեր հարազատների մասին։ Շատ բան եք անում ձեր բնակարանն ավելի հարմարավետ դարձնելու համար և առիթներ չեք փնտրում հարազատների օգնությունից հրաժարվելու համար։
5. Կոշիկ
Ինքներդ եք պլանավորում ձեր կյանքը, ընտրում ձեր ժամանցի վայրը և ժամանակը։ Դուք կախվածություն չունեք ձեր մտադրություններից, բայց շատ հազվադեպ եք գնում այն վայրերը, որտեղ ձեզ հաճելի է։
6. Դհոլ
Դուք այլևս չեք սիրում անակնկալներ և անսպասելի նորություններ։ Նախընտրում եք իմանալ՝ երբ կհասնի այս կամ այն տեղեկությունը, և ինչպիսին է այն լինելու։ Դուք այլևս չեք սիրում աղմկել կամ գոռալ և ոչ միշտ եք ցանկանում լինել ուշադրության կենտրոնում։