Ինչ-որ ուժեր մարտահրավեր են նետել Հայաստանի Հանրապետությանն ու Հայաստանի քաղաքացիներին։ Գաղտնալսման երկու նախադեպերն ու դրանց հանրայնացումը ուղիղ հարվածներ են մեր պետության ազգային անվտանգությանն ու նաև մեր անվտանգությանը։
Ես այլևս չեմ ուզում այս հարցի վերաբերյալ արդարացումներ լսել, ինձ ու շատ-շատերին արդյունքներ են պետք։ Իսկ ո՞րն է արդյունքը․ գործի դնել ԱԱԾ-ի պատժիչ մեքենան ու մի գիշերվա ընթացքում ձերբակալել գաղտնալսողներին, պատվիրատուներին ու, առհասարակ, արմատախիլ անել հակահեղափոխության այդ որջը։
Փաստորեն, ՀՀ վարչապետին ու ԱԱԾ տնօրենին գաղտնալսելը դարձել է այգում զբոսնելու պես պարապ զբաղմունք։ Իրավիճակն այս անթույլատրելի է։
Կա՛մ պատժեք մեղավորներին, կամ էլ մենք կսկսենք կասկածել, որ այս ձայնագրությունները հանրայնացվում են ոչ առանց իշխանությունների իմացության։