Կարծում եմ, մեր երկրում ԻՐԱԿԱՆ քաղաքական դաշտի ձևավորումը սկսվելու է հենց դեկտեմբերի 10-ից հետո, և այդ գործընթացը կտևի մոտավորապես մեկից՝ երկու տարի: Այնպես որ ԱԺ-ի այս ընտրությունները պետք է հանգիստ և սթափ ընկալել՝ որպես մեր նորագույն պատմության ժամանակավոր, անցումային, գուցեև իրոք անհրաժեշտ՝ անգամ սանիտարական իմաստով անհրաժեշտ փուլ, որից հետո նոր՝ զրոյացված այդ եզրագծից հնարավորություն կստեղծվի վերջապես տեսնել ԻՐԱԿԱՆ քաղաքական հարթակների ձևավորումն ու կայացումը: Պատմությունը չի կանգնում երբեք, և միշտ պետք է առաջ նայել՝ դեպի վաղվա օրը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: