Հայ-իրանական տնտեսական, առավել ևս՝ քաղաքական հարաբերությունների ներկայիս մակարդակը զարգացման անհամեմատ մեծ պոտենցիալ ունի, որը չի օգտագործվել վերջին տասնամյակներում, իսկ ավելի ստույգ` հայկական կողմն ունի քաղաքական ռեսուրսներ Իրանից ակնկալելու, Իրանին «դրդելու» ձևավորել երկկողմ համագործակցության անհամեմատ բարձր ձևաչափ։ Այս առումով Իրանի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցների նոր փուլը՝ իր բացասական ազդեցությամբ հանդերձ, նաև ռեսուրս է, հնարավորություն՝ մանևրելու ԱՄՆ-Իրան դիմակայության դաշտում և ստանալու հնարավոր դիվիդենտներ թե՛ մեկից, թե՛ մյուսից` քաղաքական, ֆինանսատնտեսական աջակցության տեսքով։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել