Իսկ դուք գիտեի՞ք, որ Երևանում Աթարբեկյանի անվան դպրոց կա: Վերջերս ուղղակի ապշեցրեց այն փաստը, որ Երևանում այդ դահիճ-բոլշևիկի անունով դպրոց կա՝ Գևորգ Աթարբեկյանի անվան թիվ 61 հիմնական դպրոցը Նորքում:
Հետաքրքիր է, ի՞նչ են այս դպրոցում սովորեցնելու երեխաներին, թե ինչպես էր 1920-ականների սկզբին հայկական ՉէԿան՝ արտակարգ հանձնաժողովը գլխավորող Աթարբեկյանը (Օտարբեկով) բառացիորեն արյան մեջ խեղդում Հայաստանի անկախ հանրապետությունը և նենգաբար ոչնչացնում Սարդարապատի փառապանծ հերոսների՞ն:
Մեղք են, ուղղակի մեղք են այդ դպրոցի և՛ ուսուցիչները, և՛ աշակերտները։ Օր առաջ պետք է վերացնել այդ խարանը դպրոցի վրայից: Դիմում եմ Երևանի ավագանու անդամներին և խնդրում եմ անհապաղ զբաղվել այդ հարցով․ դա իրոք բոլորիս պատվի հարցն է:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ruben.shukh/posts/1923936767720846
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել