Երեկ վարչապետին էի լսում «Ռ-Էվոլյուցիա» հաղորդման շրջանակներում: Ասեմ, որ բավական զարմացած եմ ու տպավորված: Ընդհանուր քնննադատությունների ֆոնին թվում էր, թե մեր վարչապետը ինչ-որ անհասկանալի մեկն է, պատահական մարդ, ով Քաջ Նազարի բախտով վագրի մեջքին է հայտնվել: Բայց ոչ: Տիգրան Սարգսյանը որպես իսկական ինտելեկտուալ ներկայացավ ու նրանց, ով իրեն մինչ այդ կառավարությունում անցկացվող խորհրդակցությունների անոնսներից էր միայն ճանաչում, մեծապես զարմացրեց: Լրագրող Սաթիկ Սեյրանյանի հարցերին Սարգսյանի պատասխանները բավական հետաքրքիր էին ու անկեղծ էին թվում: Իհարկե, ես ավելի կողմ եմ, որ մեր պաշտոնյաներն աշխատեն այնպես, որ հույսները ոչ մի դեպքում յուրյանց լեզվի ճարտարության վրա չդնեն, բայց ամեն դեպքում Սարգսյանը անգամ նման սուր հարցերի պայմաններում շատ դրական լույսի ներքո ներկայացավ ու ինձ վստահություն ներշնչեց իմ վաղվա օրվա հարցում: Դե ինչ, պարոն վարչապետ, ոչ միայն ի խոսք, այլ նաև ի գործ: Կարծում եմ՝ նման ինտելեկտի պայմաններում ձեզ կհաջողվի պրագմատիկ որոշումների ճանապարհով հասնել նրան, ինչին Ձեր այդքան սիրելի Սինգապուրը ռևոլյուցիոն մեթոդներով հասավ: