Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 15-ից 16-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 63 դեպք։
Մասնավորապես՝ խարդախության 12, ծեծի և անձնական ունեցվածքի գողության 9-ական, մարմնական վնասվածք հասցնելու 7, յուրացման կամ վատնման 4, թմրամիջոցի հայտնաբերման 3, հարկերից խուսափելու, ապօրինի ծառահատման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և փաստաթղթի կեղծիքի 2-ական, պետական հասարակական ունեցվածքի գողության, բնակարանային գողության, ավտոմեքենա փախցնելու, զենք-զինամթերքի առգրավման, խուլիգանության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, 16 տարին չլրացած անձի հետ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու, ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալու, ապօրինի կերպով գազային, սառը կամ նետողական զենք կրելու, սպանության սպառնալիքի ու ինքնիրավչության 1-ական դեպք:
Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 4 հետախուզվող, կամավոր ներկայացել է 3-ը:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է ճանապարհատրանսպորտային պատահարի 1 դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 10-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: