Մի լուր հենց նոր կարդացի, որից իրոք սարսափեցի: «Հայկական ժամանակ»-ը գրել է, որ Կոմիտաս 56 հասցեի 115 բնակարանի բնակիչ, մոտ 70-ամյա Ամալյա Նազարեթյանի գլխին բառիս բուն իմաստով սարքել են և բռնի ուժով հոգեբուժարան են տեղափոխել, որովհետև Նազարեթյանի բնակարանը գտնվում է Ներսիկ Նազարյանին պատկանող «Իդեալ» խանութների ցանցի՝ այդ շենքի առաջին հարկում գտնվող խանութի վերևը, և տարեց կինը պարբերաբար կոնֆլիկտներ է ունեցել խանութի տնօրինության հետ, որը ուզեցել է ինչ-ինչ շինարարական փոփոխություններ կատարել աոաջին և երկրորդ հարկերի միջև, և երբ պարզ է դարձել, որ կինը չի պատրաստվում զիջել, ձեռնամուխ են եղել նրան հոգեկան հիվանդ ներկայացնեու գործին: Թերթը գրում է, որ հարևանները հրաժարվել են ստորագրել նման դիմումի տակ, և այդ ժամանակ հայտնվել է թաղայինը, ով փորձել է համոզել Նազարեթյանին ստորագրել մի փաստաթղղթի տակ, որով նա խոստովանում է, որ ծանր հոգեկան հիվանդությունով է տառապում, իսկ երբ այս տարբերակն էլ չի աշխատել, պարզապես հոգեբուժարանից եկել են և բռնի ուժով տեղափոխել են քաղաքացուն բուժհաստատություն...
Ի՞նչ է կատարվում, ժողովո՛ւրդ: Եթե այս լուրն իրոք համապատասխանում է ճշմարտությանը, ապա այն ոչ միայն հիմնովին ապականում է առանց այն էլ ապականված «Ապահով Հայաստան» կարգախոսը, այլև խիստ վտանգավոր նախադեպ է ստեղծում, որ այսուհետ ոչ ոք չի կարող իրեն ապահով զգալ, եթե հայտնվի շահերի բախման տիրույթում տարբեր ու տարատեսակ ներսիկնազարյանների հետ...
Կարծում եմ, որ այս հարցը պետք է հասցվի ու պարզաբանվի ամենաբարձր մակարդակի կողմից, առավել ևս, որ ինձ շատ կասկածելի է թվում, երբ մեր դառը իրականության պայմաններում, երբ իրոք հոգեկան ծանր հիվանդություններով մարդկանց դուրս են գրում հոգեբուժարաններից՝ տեղ չլինելու պատճառաբանությամբ, այսքան հետևողական ու պարտաճանաչ մոտեցում ցուցաբերեն հենց Նազարեթյանի նկատմամբ, ով տարօրինակ զուգադիպությամբ կոնֆլիկտ է ունեցել մեծահարուստի հետ...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=132067270321254&id=100005539451765¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել