Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 3-ից 4-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 37 դեպք։
Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության 10, խարդախության 6, պաշտոնեական լիազորությունների չարաշահման 5, մարմնական վնասվածք հասցնելու 3, ծեծի 2, յուրացման կամ վատնման, մաքսանենգության, խուլիգանության, թմրամիջոցի հայտնաբերման, կաշառակերության, առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու, պետական սահմանն ապօրինի հատելու և փաստաթղթի կեղծիքի, փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ հափշտակելու կամ վնասելու, ապրանքային նշանի ապօրինի օգտագործման, ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելու և ընդերքի պահպանման և օգտագործման կանոնները խախտելու 1-ական դեպք:
Հայտնաբերվել է 3 անհետ կորած և 5 հետախուզվող: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 4 դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 12 պատահար, ինչի հետևանքով 15 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: