Վերջերս լրատվական կայքերում տարածում գտան նյութեր, որ ՀՀ առողջապահության նախարարի «թեթև ձեռքով» Հայաստանը զրկվում է 10.000.000 € ներդրումային ծրագրից:

Այս ամենի պատճառը «հակածխախոտային» օրենքի ոչ լիարժեք նախագիծն է, որտեղ ՀՀ բնակչությանը ոչ միայն արգելվում է ծխել հանրային վայրերում, այլ նաև արգելվում է ծխախոտի փոխարինիչների (մասնավորապես՝ էլեկտրոնային փոխարինիչի) օգտագործումը: Դրա հետ մեկտեղ ՀՀ առողջապահության նախարարը, արտասահմանում հանդիպելով Ժուժանա Յակաբին, խնդրել է նրան նամակ ուղարկել վարչապետին, որտեղ հորդորում է չհամագործակցել ներդրողի հետ...

Սա 2 բան կարող է նշանակել`
1. Նախարարը փորձում է իր ոչ կոմպետենտության պատճառով առաջացող խնդիրը հիմնավորել ԱՀԿ-ի նամակով (քանի որ 10.000.000 մլն քիչ փող չէ), որպեսզի վարչապետը չմեղադրի իրեն այդ գումարի կորստի մեջ:
2. Նախարարը փորձում է վարչապետին փաստի առաջ կանգնեցնել, քանի որ հասկանում է ներդրման լրջությունը և ներդրումից հրաժարվելու հետևանքներն այս ճգնաժամային վիճակում:

Ամեն դեպքում առողջապահության նախարարը գործում է վարչապետի թիկունքում և առանց նրա հետ համաձայնեցնելու քայլեր է անում, ինչի հետևանքով տուժելու է Հայաստանի Հանրապետությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել