ԱՀԿ եվրոպկան տարածաշրջանային հանձնաժողովի 68-րդ նստաշրջանում նախարարի ԱՐՏԱՀԵՐԹ ելույթի վերաբերյալ...
Հետևելով առողջապահության նախարարության վերջին ամիսների գործունեությանը՝ ինձ համար սպասելի էր, որ որևէ լուրջ ձեռքբերում չի ներկայացվելու, քանի որ այդ ձեռքբերումները բացակայում են: Փոխարենը ներկայացվեց «ռազմավարություն», որն արդեն 20 տարի է՝ գերակայություն է հանդիսանում ԱՀԿ անդամ երկրների համար: Շեշտը դրվեց նաև այն փաստի վրա, որ գյուղական համայնքներում հիվանդությունների վաղ հայտնաբերումն ավելի մեծ հաջողություններ է գրանցել, ինչն ինձ համար տարօրինակ էր, քանի որ թե՛ բժիշկների հանրությունը, թե՛ ժողվուրդը և թե՛ կառավարությունը գիտակցում և բարձրաձայնում են մարզային առողջապահության խնդիրները...
Սա Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիների համար գրված և ներկայացված «100 օրվա գործունեության ամփոփում» չէ, որտեղ կարելի է դեմագոգիայով զբաղվել և ունեցած այս կամ այն հանդիպումը որպես արված աշխատանք ներկայացնել: Ուղղակի ԱՐՏԱՀԵՐԹ ելույթ պահանջել և իմաստային առումով ասել, որ «իրավիճակ է փոխվել, և հիմա բարենպաստ պայմաններ են...»․ լուրջ չի և լուրջ չի ընկալվում միջազգային հանրության կողմից: Դա նման է, որ ասվեր․ «Այսօր Երևանում ծնվել է 436 երեխա` 213 տղա և 223 աղջիկ»...
Ամեն դեպքում նման ելույթներն առաջացնում են անվստահություն և անլուրջ վերաբերմունք մեր երկրի առողջապահական համակարգի նկատմամբ: