Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը Երևանի Լեոյի փողոցից ուղեկցում կատարելու համար Toyota Prado մակնիշի ավտոմեքենայից բերման է ենթարկել 5 անձի: ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնեցին, որ նրանցից մի քանիսի մոտ զենք է հայտնաբերվել, զենքերի օրինականությունը ստուգվում է:

Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն` Լեոյի փողոցից բերման ենթարկված անձինք ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի թիկնապահներն են:  Ոստիկանությունից այս լուրը չհաստատեցին` կրկնելով, որ միայն կարող են ասել, որ ուղեկցում իրականացնելու համար բերման են ենթարկել 5 անձի:

Սեպտեմբերի 11-ին «Իմ քայլը» դաշինքնի հանրահավաքի ժամանակ ելույթում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոստիկանությանն ու ԱԱԾ-ին հանձնարարեց զինաթափել բոլոր օլիգարխների թիկնապահներին, Հայաստանում կարգուկանոն հաստատել: Նա ԱԱԾ տնօրենին և ոստիկանության պետին երկու ժամ ժամանակ տվեց` արված աշխատանքների մասին իրեն զեկուցելու համար: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել