Ինձ համար խորապես անհասկանալի է, թե ինչու են որոշ ֆեյսբուքյան ակտիվ օգտատերեր, որոնք տարօրինակ զուգադիպությամբ քաղաքապետարանին, տրանսպորտի և կապի նախարարությանը, ՀՀԿ-ին մոտ կանգնած դեմքեր են, երեկվանից ակտիվորեն «հանգստացնում» հասարակական տրանսպորտի հնարավոր թանկացման մասին խոսակցությունները: Առավել անհասկանալի է, թե ինչու են նրանք դա անում հեգնական արտահայտություններով ու հայտարարություններով․․․
Մեծ տնտեսագետ ու ինժեներ պետք չի լինել, որպեսզի հասկանալ, որ եթե հասարակական տրանսպորտը որպես վառելիք հիմնականում բնական գազ է օգտագործում, ուստի չի կարող գազի գնի 60 տոկոս բարձրացումը չազդել տրանսպորտի ուղեվարձի վրա, քանի դեռ նույն մերձքաղաքապետարանա-տրանսպորտինախարարա-ՀՀԿ-ական քծնանքից ու հեգնանքից էներգիա «քաշելու» ձև չեն սովորել:
Եթե թանկանա գազը, կթանկանա նաև տրանսպորտը և շատ այլ բաներ, ու երբ դա պատահի, էլի ուրագի նման սկսելու են նույն դեմքերը բացատրել, թե իրականում դա նորմալ է ու մեծագույն բարօրություն է 200 դրամ միկրոավտոբուսի ուղեվարձ վճարելը․․․
Զզվելի է, տիկնայք և պարոնայք ֆեյսբուքյան լոբբիստներ: Զզվելի հատկապես այն բանի ֆոնին, որ քաղաքապետարանի տրանսպորտի վարչությունից ու կապի ու տրանսպորտի նախարարությունից միակ հստակ պատասխանը այս հարցի առնչությամբ եղել է՝ «Նման հարց դեռ չի քննարկվել», ինչը մարդավարի լեզվով ասած նշանակում է՝ «Դեռ չենք ասի»․․․
Հ․Գ․ Ի դեպ, Գագիկ Բեգլարյանը առանց կամուկացի ասել է, որ եթե գազը թանկանա, ապա տրանսպորտն էլ կթանկանա․․․
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=131173593743955&id=100005539451765¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել