Փաշինյան - Պուտին հանդիպում:
Անկախ նրանից, թե ինչպես են մեկնաբանում այդ հանդիպումը լրատվամիջոցները (թե իշխանական և թե ընդդիմադիր) և անձամբ Փաշինյանը, անհերքելի է, որ`
1. Վ.Վ. Պուտինը հստակ հասկացրեց Հայաստանի համար ՌԴ-ի անփոխարինելի լինելու փաստը ռազմաարդյունաբերական, գազամատակարարման (ընդ որում շեշտելով գազի գինը), ապրանքաշրջանառության և այլ բազմաթիվ ոլորտներում, ինչպես նաև հույս հայտնեց, որ այդ գործընթացները շարունակական կլինեն: Դա հստակ ազդակ էր, որ այսօրվա կառավարության վարած քաղաքականության արդյունքում կարող են լինել փոփոխություններ վերը նշված ոլորտներում... Ռուսաստանի նախագահը խոսեց հստակ թվերով և ներկայացրեց ցուցանիշներ, հանրությանը հասկացրեց, որ այս ամենից կախված են հենց իրենց` սովորական քաղաքացիների առօրյա բարեկեցությունը: Գումարենք նաև Պուտինի ասած «Նիկոլ Վլադիմիրովիչը», այլ ոչ թե իրական Վովայեվիչը, ինչը կարող է մեկնաբանվել նաև որպես «ինձ մեկա քո հայրանունը, ես դիմում եմ քեզ նենց ոնց հարմար է» ոճի գլոբալ քաղաքականության դրսևորում
2. Ն.Վ. Փաշինյանը ամբողջ ելույթը նվիրեց Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններին, ընդ որում 10-ից ավել անգամ` զանազան բառակապակցություններում կրկնելով «հարաբերություն» բառը (ինչը անընդունելի է), անդրադարձավ մամուլում և ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՑԱՆՑԵՐՈՒՄ շրջանառվող ասեկոսեներին` ցուցադրելով իր անհամապատասխանությունը պաշտոնին և անլուրջ վերաբերմունքը միջազգային հարաբերություններին: Իր խոսքում Ն.Փաշինյանը 2 անգամ փորձեց շեշտադրել իր և Պուտինի անձնական (իրականում` միջանձնային եզրույթը ավելի կիրառելի կլիներ) հարաբերությունների լավ լինելը, սակայն զրուցակցի հայացքից կարելի էր ենթադրել այդ հարաբերությունների իրական վիճակը և Պուտինի կողմից նման ակնարկի բացակայությունը շատ բանի մասին է խոսում: Ցավում եմ, որ Պուտինի նշած ապրանքաշրջանառության 22,5% աճը Փաշինյանի համար «նորություն» հանդիսացավ: նման արտահայտություն անում են 3 դեպքերում` 1. իրոք նորություն է, ինչը անթույլատրելի է, քանի որ վարչապետը պարտավոր է այդ թվերին տիրապետի մինչև հանդիպումը, 2. բառը ընտրված է սխալ, սակայն նման հարթակներում սխալների համար պատասխան է տալիս ոչ թե վարչապետը, այլ ժողովուրդը, 3. սա կարող էր մեկնաբանվել (հետագայում մեկնաբանվի), որպես սարկազմ և ծաղրանք: Ավելացնեմ, որ Փաշինյանի «կոչ-պահանջը» չխառնվել մեր երկրի ներքին գործերի մեջ, նշանակում էր որդեգրած քաղաքականության շարունակություն, ինչը նույնիսկ Մոսկվայի կողմից ուղարկված «մեսիջներով» ընդունելի տարբերակ չէ:
Հավելեմ` Փաշինյանին կանչեցին Մոսկվա, բայց Բաքու գնում է Պուտինը... սա չմոռանանք... և սա կարելի է նաև մեկնաբանել, բայց այսօր չեմ անի դա:
Եվ այսքանից հետո պետք է հավատանք, որ խնդիր չունենք ՌԴ-ի հետ... հուսանք, որ լավ կլինի ամեն ինչ...