Ռուսաստանն ակտիվացրել է հանդիպումները տարածաշրջանային երկրների ղեկավարների հետ։ Նախատեսված էին Պուտին-Ալիև, Պուտին-Փաշինյան հանդիպումները, կարևոր նշանակություն ունեն Լավրով-Չավուշօղլու երկկողմ, Պուտին-Ռոուհանի-Էրդողան եռակողմ հանդիպումները։ Մոսկվան ձգտում է ամերիկյան պատժամիջոցների հակազդման ուղղությամբ մոբիլիզացնել տարածաշրջանային քաղաքական-տնտեսական ռեսուրսները։ Շատ հազվադեպ է լինում, որ տարածաշրջանի հիմնական խաղացողների՝ ի դեմս ՌԴ, Թուրքիայի ու Իրանի շահերն իրավիճակային համատեքստում այսքան համընկնեն, և դրա պատճառն, իհարկե, ամերիկյան սահմանափակումներն են նշյալ երեք պետությունների նկատմամբ։ Վաշինգտոնն իր արտաքին քաղաքականությամբ իր դեմ է բևեռում մերձավորարևելյան հիմնական խաղացողների մեծ մասի ճակատը, դրան հավելյալ՝ տնտեսական հակասությունները խորանում են ԱՄՆ-Չինաստան ուղղությամբ, Թրամփը վերականգնում է խնդիրները նաև Հյուսիսային Կորեայի հետ, անհամաձայնություններ կան ԱՄՆ-ԵՄ հարաբերություններում տարբեր առանցքային հարցերի գծով՝ ՆԱՏՕ, Ռուսաստան, Իրան և այլն։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: