Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը հայտարարություն է տարածել օգոստոսի 17-ին կայանալիք հանրահավաքի ընթացքում դրոնների միջոցով տեսանկարահանումն արգելելու մասին՝ շեշտելով, որ նման փորձերը կասեցվելու են:
«Զանգվածային լրատվության միջոցներին հայտնում ենք, որ օգոստոսի 17-ին տեղի ունենալիք հանրահավաքի մասնակիցների անվտանգությունը ապահովելու նկատառումներից ելնելով՝ արգելվելու է դրոնների միջոցով տեսանկարահանումն օդից եւ նման փորձերը կասեցվելու են։
ԶԼՄ-ների ներկայացուցիչներին խնդրում ենք ձեռնպահ մնալ տեսանկարահանման այդ միջոցների կիրառումից։
Շնորհակալություն ենք հայտնում համագործակցության եւ փոխըմբռնման համար»։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել