Ի՞նչ կբացահայտի ձեր բնավորության մասին ձեր ընտրած փետուրը:
Փետուր N1
Դուք շրջապատում եք ձեզ հանգիստ մարդկանցով՝ ձեր շուրջ ստեղծելով հանդարտ և ներդաշնակ մթնոլորտ: Դուք մեծահոգի եք, սիրում եք օգնել մարդկանց: Ոմանք կարող են կարծել, թե դուք թույլ եք, սակայն իրականում դուք պարզապես շատ բարի եք: Ձեր բարեսրտության և ընկերասիրության շնորհիվ դուք շատ ընկերներ ունեք:
Փետուր N2
Դուք պերֆեկցիոնիստ եք, միշտ անհրաժեշտ ջանքեր եք գործադրում և նույնն էլ ակնկալում եք մյուսներից: Դուք շատ խելացի եք և համարձակ: Չնայած որ շատ եք սիրում լինել ընկերների շրջապատում, հաճախ նախընտրում եք մենակ մնալ, մտածել, խորհել, ինքնաճանաչմամբ զբաղվել: Եվ դա վատ չէ, սակայն մի մոռացեք մտերիմներին ցույց տալ, թե որքան եք իրենց կարևորում, քանի որ նրանք հաճախ կարծում են, որ իրենք են ձեզ դրդում միայնության, այնինչ դա ձեզ մոտ ինքնաբերաբար երևույթ է:
Փետուր N3
Դուք նախաձեռնող եք, անկախ և լի համարձակությամբ, որպեսզի կարողանաք ի կատար ածել ձեր նպատակներն ու երազանքները: Դուք լավ եք տրամադրված մարդկանց հանդեպ և ունեք առաջնորդին բնորոշ հատկանիշներ: Դուք պատվով եք հաղթահարում դժվարություններն ու անհաջողությունները: Պարզապես հարկավոր է մի քիչ ավելի աչալուրջ լինել ընկերների ընտրության հարցում:
Փետուր N4
Դուք շատ ամուր բնավորություն ունեք, հարուստ երևակայություն և կարողանում եք արագ ելք գտնել բարդ իրավիճակներից: Ձեր ներկայությունը միշտ զգալի է և շատ դժվար է ձեզ խաբել: Առաջին հայացքից շատ քչերն են ձեզ հավանում, քանի որ դուք խիստ եք և կարծում եք, որ պետք է ամեն բան և ամենքին ղեկավարեք: Սակայն երբ ձեզ ավելի լավ են ճանաչում, զգում են, որ դուք շատ ավելի բարի եք, քան թվում եք: Դուք ունեք ուժեղ զարգացած ինքնասիրություն և փոքր-ինչ պերֆեկցիոնիստ եք:
Փետուր N5
Դուք արտիստիկ եք և կրեատիվ, սակայն հաճախ ունենում եք ինքնավստահության պակաս: Դուք մեծ ուշադրություն եք դարձնում դետալներին, ցանկացած գործի նվիրվում եք ամբողջությամբ, ներդնում ձեր ուժերը, ինչն էլ ակնկալում եք տեսնել ուրիշներից: Սակայն դուք շատ եք վախենում ձախողվելուց, ինչը ձեզ հաճախ խանգարում է: