Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է հետևյալը։ Նախնական տվյալներով՝ Սարուխանի համայնքապետի աշխատակազմի ղեկավարը, օգտագործելով ծառայողական դիրքը, 2008-ից 2016 թվականների ընթացքում համայնքի բնակիչներին տրամադրել է ավտոմեքենաների գույքահարկի կեղծ զրոյական տեղեկանքներ, տրանսպորտային միջոցների գույքահարկի համար գանձված շուրջ 15.000.000 դրամը չի մուտքագրել դրամարկղ և յուրացրել է։
Այս ապօրինության հետևանքով նշված տարիներին գույքահարկի գումարներին ավելացել են տույժ-տուգանքներ՝ մոտ 16.000.000 դրամի չափով։ Այսպիսով պետության և քաղաքացիների օրինական շահերին պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 31.000.000 դրամի նյութական վնաս։
Միջոցառումները շարունակվում են։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել