Այսօր, Գյումրու կենտրոնական հրապարակում ընդդեմ Ադրբեջանական ֆիլմերի ցուցադրության ցույցին մի խումբ երիտասարդ գյումրեցի բնապահպանների արգելվել է մասնակցել: Երբ նրանք մոտեցել են ցուցարանների բազմությանը Գյումրու քաղաքապետարնի մամուլի խոսնակը և քաղաքապետարանի մշակույթի բաժնի պետը բռնի կերպով խլել են նրանց դեռևս չպարզած ցուցապաստառները և սկսել բազմության միջից բռնի կերպով հեռացնել բնապահպաններին: Քաղաքապետարանի պաշտոնյաները իրենց կոմնակիցներին հրահրարել են, որոնք անպարկեշտ արտահայտություններ են ուղղել բնապահպանների հասցեին: Այդ ամենից հետո բնապահպաններին հեռացրեցին հրապարակից, վերջիններիս անվանարկել են «ազգի դավաճաններ» և այլ նմանատիպ արտահայտություններով:
Ավելացնենք, որ ցուցապաստառների վրա գրված էին «Կանաչ, մաքուր Գյումրի» և «Պահանջում ենք բարեկարգված, առանց աղբի փողոցներ»:
Ներկայացնում ենք տեսանյութ, որը նկարահանվել է բջջային հեռախոսով:
«Շիրակ կենտրոն» ՀԿ