Հանգիստ ու խոր քունը պատանիների նորմալ սեռական հասունացման պարտադիր պայման է։ Հենց քնի մեջ են դեռահասի օրգանիզմում տեղի ունենում այն կարևոր փոփոխությունները, որոնք սկզբնապես ծագում են գլխուղեղում: Խոշոր ու տևական հետազոտությամբ ամերիկացի գիտնականները վերլուծել են հորմոններից մեկի՝ լյուտեինիզացնող հորմոնի վերարտադրությունը և նրա կախվածությունը քնի տարբեր փուլերից 9-ից մինչև 15 տարեկան դեռահասային տարիքում։ Ինչպես հաջողվել է պարզել, լյուտեինիզացնող հորմոնը օրգանիզմի կողմից բավական քանակությամբ արտադրվում է միայն քնի ժամանակ։ Հենց դրա համար էլ անհրաժեշտ է դեռահասներին հետևել պուբերտատային ժամանակաշրջանում (լատիներեն pubertas` սեռական հասունացման, հասունության առնականացում)։ Որպես կանոն, դա քնի խանգարումներ ունեցող տղաների համար 3-ից մինչև 17-18 և աղջիկների համար 12-ից մինչև 16 տարեկանն է։ Նշված հորմոնը աղջիկների մոտ պատասխանատու է օվուլյացիան սկսվելու համար, տղաների մոտ՝ տեստոստերոնի արտադրության։

ԼՂՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել