Մարդիկ կան, որոնք ինչի մասին խոսում են, միշտ իրենց մասին է դուրս գալիս։ Սրանց թվում է, թե երկրագունդը պտտվում է իրենց շուրջ, բոլորը պիտի միմիայն իրենց մասին խոսեն՝ ռադիոն, հեռուստատեսությունը, անգամ թեյնիկն ու տաբուրետկան։ Սրանց փքված ու ինքնագոհ տեսքով լուսանկարներին որ նայում ես, ասես ուզում են բոլորին ապացուցել, որ իրենց իմաստուն նախապապը մեծն Մակեդոնացու երիվարն է եղել... Միշտ իրենց արած-չարածից են խոսում։ Լուսավորչի տեսքով պատմում են, որ մի անգամ այսինչ տեղը մոմ են վառել՝ մոռանալով կամ թքած ունենալով, որ այդ մոմն ուրիշի խոտի դեզի տակ են վառել...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vardges.ovyan/posts/381897701919239
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել