Ադրբեջանցի քաղաքագետ Ղաբիլ Հուսեյնլին նշել է Ադրբեջանի ներքին անվտանգությունը ապակայունացնելու ընդունակ երկրների անունները, որոնց մեջ առաջինը և ամենավտանգավորը, ըստ քաղաքագետի, Հայաստանն է։
Հուսեյնլիի կարծիքով Հայաստանը Ադրբեջանի էթնիկական և կրոնական խմբերի հետ աշխատում է տարբեր, այդ թվում և տեխնոլոգիական միջոցներով և կարող է նշվածի հաշվին խաթարել Ադրբեջանի ներքին կայունությունը։
Ադրբեջանի անվտանգությանը սպառնացող երկրորդ երկիրն, ըստ նշված քաղաքագետի, Իրանն է, որը պարբերական աշխատանք է տանում Ադրբեջանի կրոնական, այդ թվում և ծայրահեղական խմբավորումների հետ։
Ադրբեջանի անվտանգությանը սպառնացող երկրների ցանկում են նաև Ռուսաստանը, Ֆրանսիան և Ամերիկան։ Այս երկրների դեպքում որպես սպառնալիքի հիմնական աղբյուր նշվել է դրանցում հայկական սփյուռքի ուժեղ և ազդու ներկայությունը։