Մարդկանցից շատերը առանց երկար մտածելու շարունակում են նույն պլաստմասսե շիշն օգտագործել ջուրը պահելու համար: Թվում է, որ այն անվտանգ է, և որևէ վնաս օրգանիզմի համար չի ներկայացնում:
Իրականում նման բան չկա, քանի որ այն կարող է օրգանիզմի համար խիստ վնասակար հետևանքներ ունենալ: Պլաստմասսե շշերը բիսֆենոլ են պարունակում, ինչն ազդում է մարդու ինքնազգացողության վրա: Այս վնասակար քիմիկատը լուծվում է ջրում ու համապատասխան միջավայր է ստեղծում վնասակար բակտերիաների զարգացման համար:
Այս ամենը լուրջ հետևանքներ կարող է ունենալ օրգանիզմի առողջության համար: Մասնագետները պնդում են, որ այս ամենն ազդում է օրգան համակարգերից յուրաքանչյուրի վրա:
Այս բակտերիաները կարող են ազդել օրգանիզմի էվոլյուցիայի վրա ու հորմոնալ խնդիրների պատճառ հանդիսանալ, այդ թվում` ձվարանների պոլիկիստոզի, էնդոմետրիոզի և կրծքագեղձի քաղցկեղի:
Հետազոտությունները, որի ժամանակ ուսումնասիրվել է մեկ շաբաթ անընդմեջ ջրով լցված պլաստմասսե շիշը, ցույց է տվել, որ ավելի շատ բակտերիաներ է պարունակում, քան զուգարանակոնքի մակերեսը, իսկ այդ բակտերիաներից 60%-ը լուրջ հիվանդությունների առաջացման պատճառ կարող են դառնալ:
Այս ամենի պատճառով խորհուրդ է տրվում հրաժարվել պլաստմասե շշերի օգտագործումից, իսկ ջուրը պահել համապատասխան տարաների մեջ: