«Բարև, Երևան» դաշինքը ևս որոշեց այնուամենայնիվ չհրաժարվել ավագանու իր 6 մանդատներից: Ավագանու «Բարևական» ցուցակը գլխավորող Արմեն Մարտիրոսյանը հայտարարել է, որ նման որոշում կայացվել է միայն երեկ, և նշել է, որ նույնիսկ փոքր կազմով կարելի է արդյունավետ աշխատել, ինչպես դա տարիներ շարունակ արել է «Ժառանգություն» խմբակցությունը:
«Բարև, Երևանի»-ի կողմից միակ անսպասելի քայլը թերևս «Ա1+»-ի տնօրեն Մեսրոպ Մովսիսյանը մատուցեց, ով հրաժարվեց իր մանդատից, և նրա մանդատը կստանա ցուցակում 7-րդ հորիզոնականում գտնվող Դավիթ Սանասարյանը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=128916153969699&id=100005539451765
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել