Ընդունելով «բերանքսիվայր» դիրքը՝ մենք ապացուցում ենք, որ բացարձակ անտարբեր ենք մեր առողջության նկատմամբ: Պարզվում է, որ այդ դիրքը վատ է ազդում սեռական օրգանների վրա, սիրտ-անոթային համակարգը սկսում է այլ կերպ աշխատել, նման դիրքով քնելու դեպքում մենք վնասում ենք ստամոքսը, աղիները և տասներկումատնյա աղին:
Քնի ժամանակ անհրաժեշտ է, որ ոչինչ չխանգարի, նույնիսկ հագուստը, այդ պատճառով ավելի լավ է մերկ քնել: Օրգանիզմի վրա բացասական ազդեցությունը լինում է աստիճանաբար:
Ինչո՞ւ չի կարելի քնել փորի վրա պառկած
Դա այն դիրքն է, երբ մարդը կարող է այլևս չարթնանալ: Սովորական դիրքով քնած մարդու կրծքավանդակն ուղիղ է, և շնչառությանը ոչինչ չի խանգարում, այն գտնվում է լավ վիճակում, քանի որ թոքերն անխափան լցվում են օդով: Փորի վրա քնած մարդու մոտ հակառակ ազդեցությունն է:
Փորի վրա քնելու դեպքում գլուխը թեքված է կա՛մ աջ, կա՛մ ձախ: Նման դիրքում ընդհանուր քներակը փակվում է, և եթե քնած մարդու մոտ երկրորդ երակը վատ է գործում, ու միևնույն ժամանակ նա տառապում է օստեոպորոզով կամ աթերոսկլերոզով, ապա այդ մարդը նույնպես կարող է չարթնանալ քնից: Այդ պահին ուղեղի սնուցումն ընդհատվում է, իսկ դրա աշխատանքը որոշ չափով քներակն է կատարում: Այս տեղեկությունը կարևոր է հասցնել տարեց մարդկանց, քանի որ այդ տարիքում ամենահավանական թշնամին համարվում է գլխուղեղի կաթվածը:
Իսպանացի հետազոտողները երկարաժամկետ ուսումնասիրություններից հետո եկել են հետևյալ եզրահանգման.
1. Փորի վրա քնելը վատ է ազդում կրծքի վրա: Նման դիրքը սեղմում է կուրծքը, մաշկը կնճռոտվում է, իսկ նման կնճիռներից գրեթե հնարավոր չէ ազատվել: Նման դիրքի ժամանակ կաթնագեղձերը սեղմվում են: Գոյություն ունի բժիշկների մեկ հետաքրքիր կարծիք ևս՝ կրծքի սեղմվելու հետևանքով ավելանում է կրծքագեղձի քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը։ Գիտնականների մեծ մասը նույնպես համամիտ է այդ տեսության հետ:
2. Այն մարդիկ, ովքեր խնդիրներ ունեն ողնաշարի հետ, չպետք է քնեն նման դիրքով:
3. Փորի վրա քնելը կանանց և տղամարդկանց մոտ սեռական խանգարումների հիմնական պատճառներից է, քնի ժամանակ սեղմվում են ներքին օրգանները, այդ թվում՝ նաև միզապարկը:
4. Փորի վրա քնելը վատ ազդեցություն է ունենում նաև մաշկի վիճակի, երիտասարդության և թարմության վրա: Նման քնի ժամանակ դեմքը ծածկվում է փոքր կնճիռներով, իսկ հաճախակի նման դիրքով քնելը նպաստում է այդ կնճիռների ավելացմանը:
Մյուս կողմից՝ փորի վրա պառկելը երբեմն անհրաժեշտություն է. ստամոքսի ցավի դեպքում նման դիրքով պառկելն օգնում է թեթևացնել ցավը: