Ժող, ասեմ, եթե տեղյակ չեք, ալիևների կլանը, չնայած իրենց կոռումպացվածությանը` հատկապես դա բնորոշ ա Իլհամին, այդ երկիրը ոտքի կանգնեցրեց. Ու ստեղ նավթագազային գործոնը երկրորդային նշանակություն ունի. Առհասարակ չես համեմատի 90 ականների Ադրբեջանը այսօրվա Ադրբեջանի հետ. Էսօր մեր հակառակորդը անհամեմատ ավելի` եռակի-քառակի անգամ վտանգավոր ա դարձել ու անկանխատեսելի, քան մի 25 տարի առաջ էր... Շատ ավելի ռիսկային քան նույն արցախյան պատերազմի տարիներին.
Ու ասեմ, գնալով այդ գործոնը մեզ համար ավելի ա իրեն զգացնել տալու..
Հա ի դեպ, ձեռ ենք առնում նաև Էրդողանին, բայց ասեմ, անձամբ ես գտնում եմ, որ միջազգային մակարդակով Էրդողանին կարելի ա դասել բացառիկ լուրջ ու հմուտ քաղաքական գործիչների շարքին.
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=2141093269454609&id=100006618695607
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել