Բաղադրիչներ
կաթ— 1 լիտր,
թթվասեր— 200-300 գրամ,
ձու— 3 հատ,
աղ— 1 ճաշի գդալ։
Պատրաստումը
Եռացրեք կաթը, լցրեք աղ։
Հարեք թթվասերը ձվերի հետ։
Երբ կաթը կեռա, ավելացրեք թթվասերաձվային խառնուրդը։
Անընդհատ խառնելով, եռացրեք մոտ 5 րոպե։
Զանգվածը պետք է առանձնացնել շիճուկից, այնուհետև դնում ենք այդ զանգվածը մաղի վրա և թողնում, որ հեղուկը ամբողջովին հոսի։
Երբ հեղուկը դադարի հոսել, կարելի է օգտագործել։
Բարի ախորժակ։
Նյութի աղբյուր՝ https://infohay.ru/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել