Հաճախ օրգանիզմում կուտակված շլակներն ու տոքսիները թույլ չեն տալիս մեզ ապրել բնականոն կյանքով և առաջացնում են զանազան խնդիրներ, իսկ դրանց կուտակումից սրվում են խրոնիկական հիվանդությունները: Այսպես՝ հաստ աղիքում կուտակված շլակը կարող է մարդու մոտ առաջացնել հետևյալ խնդիրները.
- Որովայնի փքվածություն
- Լուծ կամ փորկապություն
- Բերանում տհաճ հոտ
- Խրոնիկական հոգնածություն
- Գլխացավ
- Մաշկի ցան
- Թույլ իմունիտետ
- Ախորժակի բացակայություն
- Անքնություն, սթրես
- Պզուկներ, ուգրիներ, էկզեմա
- Մազաթափություն
- Ալերգիա որոշակի մթերքներից
Հաստ աղիում շլակների կուտակումը ժամանակակից կենսակերպի հետևանք է՝ ոչ ճիշտ սնունդ, նստակյաց աշխատանք, սթրեսներ ևայլն:
Աղիների ճիշտ աշխատանքին նպաստելու համար հարկավոր է պարտադիր առավոտյան նախաճաշել, սկսել օրը մեկ բաժակ թարմ կիտրոնաջրով, օրվա ընթացքում ուտել մեծ քանակությամբ մրգեր և բանջարեղեններ, օրական խմել 2 լիտրից ոչ պակաս ջուր, օրվա ընթացքում գոնե 30 րոպե հատկացնել սպորտին, ժամանակ առ ժամանակ աղաջրով հոգնա անել:
Տեսանյութի միջոցով ծանոթացեք հաստ աղիում կուտակված շլակից ազատվելուն նպաստող այս սմուզիի բաղադրատոմսին ու օգտագործման եղանակին և մաքրեք օրգանիզմը միայն բնական ու օգտակար միջոցներով: