Iravaban.net-ը գրում է․

Տեղեկություն է հրապարակվել, որ ԼՂ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանին րոպեներ հետո ազատ կարձակեն Ազգային անվտանգության ծառայության մեկուսարանից: Իրավաբան.net-ի հետ զրույցում Սամվել Բաբայանի պաշտպան Ավետիս Քալաշյանը հայտնում է, որ տեղեկությունը հաստատ չէ:

«Տեղեկությունը հաստատ չէ: Սակայն ցանկանում են նշել, որ քիչ առաջ ստացել եմ վճռաբեկի որոշումը՝ Սամվել Բաբայանի գործը վարույթ ընդունելու մասին»,-նշեց նա:

Մեկուսարանի դիմաց նրան են սպասում Դատական դեպարտամենտի մոտ օրեր շարունակ ցույցեր նախաձեռնած անձիք:

Հիշեցնենք, վերքաննիչ դատարանը անփոփոխ էր թողել առաջին ատյանի կայացրած դատավճիռը:

Առաջին ատյանի դատարանը Սամվել Բաբայանին մեղավոր էր ճանաչել և դատապարտել ազատազրկման 6 տարի ժամկետով։

Նույն գործով անցնող մյուս ամբաստանյալ Սանասար Գաբրիելյանը, ում մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 235-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, դատապարտվել էր 3 տարվա ազատազրկման։

Արմեն Պողոսյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 235-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Նա դատապարտվել էր 2 տարվա ազատազրկման։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել